«ԱՐՏԱԴՐՈՂՒ /ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ/ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /19 մարտի 2002 թվականի/

1. Ցուցանակի տեղադրմանը և եզրաչափերին ներկայացվող պահանջներն են՝

ա) ցուցանակը պետք է տեղադրված լինի կազմակերպության ճակատային մասում (որտեղ տեղադրված են մուտքը և ցուցափեղկը) առաջին հարկի լուսամուտախորշերի կամ ցուցափեղկերի արանքում և երկրորդ հարկի լուսամուտախորշերի արանքում և չպետք է դուրս ցցվի երկրորդ հարկի լուսամուտախորշերի ներքևի եզրերից վերև։

Ցուցանակի ներքևի եզրը չպետք է գտնվի հողի մակերևույթից առնվազն 2.5 մետր բարձրության վրա։

բ) ցուցանակը պատի մակերևույթից չպետք է դուրս ցցվի 0.5 մետրից ավելի.

գ) ցուցանակը չպետք է զբաղեցնի շենքի ճակատային մասի 1/6 մասից ավելին.

դ) ցուցանակի տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0.8 մետր և ոչ պա­կաս, քան 0.1 մետր.

ե) ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի ներքին անհատական կամ արտաքին հոսանքի աղբյուրներով և չպետք է ունենա թարթող լուսավորման աղբյուրներ.

զ) ցուցանակը տեղադրվում է հակահրդեհային, սանիտարական և սպասարկման նորմե­րի և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան։

 

2. Ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներն են՝

ա) ցուցանակի լեզուն հայերենն է։ Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդվել այլ լեզուներով նշված տեղեկատվությամբ.

բ) ցուցանակի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրված տարբերակի ծավալին.

գ) ցուցանակի այլ լեզվով շարադրանքը պետք է լինի հայերեն շարադրանքից ներքև կամ աջ հատվածում (ըստ ձախից աջ գրության)։ 

3. Ցուցանակների վրա պետք է զետեղվեն հետևյալ տեղեկությունները՝ կազմակերպության ճակատային մասում փակցված ցուցանակի վրա նշվում են կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իսկ մուտքի դռան ցուցանակի վրա՝ աշխատանքայն ռեժիմը։

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: