Հովհաննես Թումանյանի թանգարանում, փետրվարի 18-ին տեղի է ունեցել գրողի 150-ամյակի առթիվ թողարկված հոբելյանական նամականիշի մարման արարողությունը: Նամականիշների թողարկումը կատարել են ՀՀ կրթության և գիտության նախարար, Հ. Թումանյանի 150 -ամյակի առիթով ստեղծված կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մասնակցել է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը: Ողջույնի խոսքում ԿԳ նախարար նշել է, որ նման մրցութային միջոցառումներն արդարացված են, եթե մրցույթին մասնակից ուսանողները, նույնիսկ հաղթող չճանաչվելու պարագայում, չեն վիճարկում նախագծի իրականացումը` անաչառության տեսանկյունից: «Ուսանողակենտրոնությունը մեր կարևոր ուղենիշներից…
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին, Երևանում ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») տնօրեն Սերգեյ Ռիբինսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության խորացման հեռանկարները։ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի շրջանակում…
Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։