2015-2016 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ, ՄԻԱՍՆԱԿԱՆ և ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2015-2016 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (բանավոր) քննությունների (2016 թվականի բուհերի ընդունելության) կազմակերպման գործընթացը:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

2015-2016 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`

3x4 չափի լուսանկար` էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
«ՎՏԲ Հայաստան բանկ»-ում  Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:
Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
 Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2016 թվականի մարտի 15-ն է:
«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

 

 Ցանկ

նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերն ընդունող ուսումնական հաստատությունների


 Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար  «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից հանձնելու են միասնական և (կամ) կենտրոնացված քննություններ, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։