«ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՍԵՊՏԵՄԲԵՐ 2008թ.

«ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՍԵՊՏԵՄԲԵՐ 2008թ.   


ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ԿՈՆՖԵՐԱՆՍ, ԾԱՂԿԱՁՈՐ, ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-9, 2008թ.
 
Ընդհանուր հաշվետվություն և եզրակացություններ, Մաիկի Ուդամ
 
 
Ընդհանուր հաշվետվություն
 
«Որակավորումների շրջանակները բարձրագույն կրթության ոլորտում» կոնֆերանսը, որը կազմակերպվել էր Եվրոպայի Խորհրդի և ՀՀ գիտության ու կրթության նախարարության կողմից, տվեց ինչպես տեսական դրույթներ ազգային որակավորումների շրջանակի (ՈՇ) մշակման համար, այնպես էլ տարբեր երկրների առաջավոր փորձի օրինակներ:
Պրն. Մոգենս Բերգը (Բոլոնիայի աշխատանքային խմբի նախկին ղեկավար, Դանիա) բացատրեց ՈՇ-ի դերը և նկարագրեց դեպի ինքնահավաստագրում տանող հնարավոր քայլերը (նաև հայտնի որպես Մոգենս Բերգի 10 քայլերը): Գլոբալացումը, ինստիտուցիոնալ ինքնավարությունը, ազգային և միջազգային թափանցիկության կարիքն ու հարմարեցումը ժամանակակից աշխատանքի շուկային, ժողովրդագրական միտումները և մրցակցությունը լավագույն ուսանողների համար միայն մի քանի գործոններ են, որոնք ստիպեցին, որ բարձրագույն կրթության հաստատությունները (և համակարգերը) բարեփոխեն իրենց:
ՈՇ-ները կարող են տարբեր դերեր ունենալ. դրանք կարող են հանդիսանալ որպես գոյություն ունեցող որակավորումների ստատուս քվո  նկարագրություններ կամ կրթական բարեփոխումների գործիք: ՈՇ-ները պետք է ուղղված լինեն դեպի աշխատանքի շուկան և ուսանողները, լինեն թափանցիկ և ավելի շուտ ընդհանուր, քան չափից դուրս մասնագիտացված բնույթի: Դրանք պետք է պարունակեն մակարդակներ կամ շրջափուլեր, որակավորումների նկարագրիչներ ու ուսման արդյունքներ, և ECTS կրեդիտների շարքեր: Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) մշակման համար առաջարկված քայլերը հետևյալն են.
·        ՈԱՇ-ի ընդունման մասին որոշում
·        ՈԱՇ-ի մշակում
·        ՈԱՇ-ի կառավարում
·        Համադրելիության ինքնահավաստագրում
Անհրաժեշտ է բացահայտել շահագրգիռ կողմերին, հաստատել հատուկ կամ մշտական կազմակերպություն/հանձնաժողով, համաձայնեցնել իրատեսական ժամանակացույց և գտնել մի քանի մարդ, որոնք կսկսեն մշակել ՈԱՇ-ի նախագիծը: Նախագիծը համագործակցող հաստատությունների և աշխատաշուկայի գործընկերների հետ քննարկելուց հետո կարող է հաստատվել ազգային մակարդակում: Գործընթացի կայունությունն ապահովելու համար պետք է կատարվի աշխատանքների իրականացման պարտականությունների վարչական բաժանում բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈւՀ), որակի ապահովման գործակալության (ՈԱԳ) և այլ մարմինների միջև: ԲՈւՀ-երը պետք է վերաձևակերպեն իրենց ուսումնական ծրագրերն ըստ վերջնական արդյունքի և ապահովեն, որ ծրագրի արդյունքները համապատասխանեն ՈԱՇ-ի մակարդակներին/շրջափուլերին: Եզրափակող քայլերը որակավորումների ներառումն է ՈԱՇ-ի մեջ և ԲԿԵՏ շրջանակի հետ համադրելիության ինքնահավաստագրումը: Թեև վերջինը դեռևս փորձնական փուլում է, և դեռ ոչ բոլոր երկրներն են պատկերացնում դրա իսկական բովանդակությունը:
Պրն. Սթիվըն Ադամը (ՄԹ) մանրամասն ներկայացրեց ուսման արդյունքները և դրանց օգտակարությունը ուսումնական ծրագրերի ու ՈԱՇ-ի մշակման համար: Ուսման արդյունքները կարող են նպաստել ուսանողակենտրոն ուսումնառությանը, օգտակար լինել ուսումնական ծրագրերի կազմման ժամանակ, օգնել որակի ապահովմանը և ստանդարտներին, օգտակար լինել սովորողներին և գործատուներին` կենտրոնանալով առաջադիմության, հմտությունների ու գիտելիքների վրա, և օգնել ազգային ու միջազգային թափանցիկությանը և ճանաչմանը:
Թեև ուսման արդյունքներն ու որակավորումների շրջանակները ներակայացնում են նաև բազմաթիվ մարտահրավերներ, օր.` ինչպես բաժանել ուսումնական ծրագրի բովանդակությունը բակալավրի և մագիստրոսի մակարդակների միջև, ինչպես հավասարակշռել տեսությունն ու գործնական փորձը, ինչպես ներգրավել գործատուներին և մյուս շահագրգիռ կողմերին ուսումնական ծրագրերի ու ՈՇ մշակման մեջ, ինչպես հաղթահարել համալսարանականների դիմադրությունն ու ռեսուրսների սակավությունը և այլն: «Բոլոնիայի գործընթացը պահանջում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հղման կետեր` գումարած հին որակավորումների վերագնահատումը, այլ ո՛չ թե դրանց վերափաթեթավորումը»:
Ի հավելումն, Հայաստանի, Ուկրաինայի և Մոլոդովայի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրների ներկա իրավիճակը և իրենց ՈԱՇ-ների մշակման հետագա ծրագրերը: Բոլոր ներկայացված երկրները սկսել են գոնե մտածել ՈԱՇ մշակելու մասին: Օրինակ, Հայաստանը ձևավորել է ՈԱՇ-ի մշակման հանձնաժողով, ինչպես նաև աշխատանքային խմբեր որակի և կրեդիտների համակարգերի մշակման համար: Ուկրաինայում տարբեր շահագրգիռ կողմերի միջև ընթացող բանակցությունները հավանաբար երկար կշարունակվեն, քանի որ կան կրթական հաստատությունների հետ առչություն ունեցող 27 նախարարություն:
Հունգարիայից, Էստոնիայից և Լատվիայից ժամանած փորձագետները ներկայացրեցին իրենց երկներում ընթացող ՈԱՇ մշակման զարգացումները: Բոլոր փորձագետները շեշտեցին, որ ուսման արդյունքները ուշադրության կենտրոնում են հայտնվել ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Թեև, ինչպես պրն. Սթիվըն Ադամը նշեց, դեռևս պետք է անցնել երկար ճանապարհ վերը նշված մարտահրավերները հաղթահարելու համար: Հունգարիան իրականացնում է պիլոտային ծրագիր, մշակելով առաջին շրջափուլի համար արդյունքներ 7 առարկաների բնագավառներում, հուսալով, որ 2010թ. կհասնի ՈԱՇ-ի լիակատար իրականացմանը, Լատվիան պատրաստել է ՈԱՇ-ի նախագիծը, Էստոնիան հաստատել է իր ՈԱՇ-ը և պատրաստվում է ավարտել ուսումնառության բոլոր ծրագրերի բարեփոխումը/վերաձևակերպումը մինչև 2009թ. սեպտեմբերի 1-ը:
Բանավեճերի ժամանակ բարձրացվեցին մի շարք հարցեր, օրինակ`
·        Ինչո՞ւ փոխել, երբ ներկա համակարգը բավական լավն է:
·        Սկսել բարձրագույն կրթությունից, թե՞ բոլոր մակարդակներում:
·        Միայն շրջափուլերը, թե՞ նաև մասնագիտական/ուսումնառության բնագավառները:
·        Շեշտել հիմնարար կրթության, թե՞ աշխատանքի շուկայի կարիքները:
·        Արդյոք ուսումնական ծրագիրը պետք է լինի գրավիչ ավելի շատ աշխատողներ աշխատաշուկա բերելու համար, թե՞ աշխատանքի շուկան այնքան գրավիչ դարձնի մասնագիտությունը, որ ուսանողներին ստիպի ընդունվել համապատասխան ուսումնական ծրագիր:
·        Ուսուցչա-, ուսանողա-, թե՞ գիտելիքակենտրոն մոտեցում:
Ինչպես պրն. Մոգենս Բերգը նշեց, երկիրն ինքը պետք է որոշի` ունենալ ստատուս քվոը սկսելը կարող է արագացնել ողջ գործընթացը և շահագրգռել նաև միջին մասնագիտական կրթության հատվածին (որը հաճախ ավելի անորոշ է, քան ԲԿ) սկսել և/կամ ավարտել իրենց մասը դրա մեջ: Առաջարկվեց, որ մակարդակները/շրջափուլերը լինեն ավելի շուտ ընդհանուր, քան թե չափից դուրս նեղ մասնագիտական (Մոգենս Բերգ), և հիմնել ու պահպանել հավասարակշռություն տեսական ուսուցման և գործնական փորձառության միջև (Սթիվըն Ադամ): նկարագրություններ, թե կրթական բարեփոխումներ: Օրդ. Էվա Գոնչին նշեց, որ երբեմն հին շենքի վերանորոգումն նվազ արդյունավետ է, քան նոր շենքի կառուցումը: Ինչպես պրն. Մոգենս Բերգի, այնպես էլ օրդ. Մաիկի Ուդամի փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթության համար ՈԱՇ-ի մշակում
Նշվեց, որ բոլոր շահագրգիռ կողմերին որակավորումների շրջանակների մշակման գործում ամբողջությամբ ներգրավելն այնքան էլ դյուրին չէ: Ընդգծվեց, որ գործատուի ներդրումն ու աջակցությունը կարևոր է այնպես, ինչպես որակավորումների կապը շուկայի և դրանով իսկ շրջանավարտների աշխատանքի ընդունվելու հնարավորությունների հետ: Սակայն գոյություն ունեն բարձրագույն կրթության այլ պարամետրեր ու նպատակներ, որոնք պետք է արտացոլվեն որակավորումների մեջ, ներառյալ` որպես ժողովրդավարական հասարակության ակտիվ քաղաքացի կյանքին պատրաստելը, անհատի զարգացումը, և լայն, առաջավոր գիտելիքների հիմքի ստեղծումն ու պահպանումը: Ինչպես ուսուցչակենտրոն, այնպես էլ գիտելիքակենտրոն մոտեցումները կարող են օգտագործվել միաժամանակ, թեև ուսուցչի դերն ավելի շատ ուսուցման կառավարման գործում է (Սթիվըն Ադամ):
Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ պրն. Ժան-Ֆիլիպ Ռեստուն հիշեցրեց, որ ՈԱՇ մշակումը սովորելու գործընթաց է` ոչ ոք չունի բոլոր ճիշտ պատասխանները մինչև գործն սկսելը:
Եզրակացություններ
Կոնֆերանսի մասնակիցները համաձայնեցին, որ չկա առաջ ընթանալու մի եզակի պարզ կամ կատարյալ ուղի: Յուրաքանչյուր երկիր ունի իր անհատական յուրահատկությունները, որոնց շրջանակներում կմշակի իր որակավորումների շրջանակը: Բարձրագույն կրթությունը յուրաքանչյուր պետության մշակութային ժառանգությունը փոխանցելու կարևոր մեխանիզմներից մեկն է: Որակավորումների յուրաքանչյուր ազգային շրջանակ պետք է աջակցի բարձրագույն կրթության բնագավառում բազմազան բարեփոխումներին, որոնք արտացոլում են մի շարք կրթական առաջնահերթություններ, որոնցից շատերը կօգտագործվեն նորանկախ պետությունների կողմից: Համագործակցությունը և առաջավոր փորձի փոխանակումը օգտակար է նման իրավիճակում:
Որակավորումների նոր շրջանակների մշակումն ու հաջողությունը կախված է բոլոր շահագրգիռ կողմերի կողմից դրանց ընդունումից և նրանց մասնակցությունից, ինչն անհրաժեշտ է դարձնում մտածելակերպի փոփոխությունն ու ներքևից վերև (բարձրագույն կրթության հաստատություն), ինչպես նաև վերևից ներքև (նախարարություն) եկող նախաձեռնությունների միաձուլումը: Բացի այդ, Բոլոնիայի բարեփոխումներն առավել լավ ըմբռնվում են ամբողջականորեն, այլ ոչ թե առանձին-առանձին: Որակավորումների շրջանակների, ճկուն կրեդիտային համակարգերի (ECTS), որակի ապահովման, ուսման արդյունքների, սովորողակենտրոն ուսումնառության, շարժունության և ճանաչման նախաձեռնությունների (ներառյալ նախորդ` ֆորմալ և ոչ ֆորմալ տիպի ուսումնառության ճանաչումը) և այլն ներմուծումը փոխկապակցված են և առանձին ընթացող զարգացումներ չեն: Այսպիսով, ՈԱՇ-ին հասնելու համար անհրաժեշտ է բարեփոխումների մի համախումբ:
Նշվեցին հետևյալ երկու օգտակար տեղեկատվական աղբյուրները` «Ազգային որակավորումների մշակումն ու հավաստագրումը» 2007թ. մայիսի Բոլոնիայի աշխատանքային խմբի հաշվետվությունը (http://www.ond.vlaanderen.be/
hogeronderwijs/bologna/qf/national.asp) և 2007թ. հոկտեմբերի Եվրոպայի Խորհրդի Բոլոնիայի «Որակավորումների շրջանակների ֆորում « սեմինարի նախապատմություն-հաշվետվությունը, նյութերը, ներկայացումները և եզրակացությունները (http://www.coe.int/t/dg4/highereducation/QF/):
Ընդգծվեց, որ ազգային որակավորումների շրջանակների մշակումն ու ստեղծումը չպետք է արվի հապճեպորեն: Ավելին, դրանք ավարտելու 2010թ. վերջնաժամկետն իրատեսական չէ շատ անցումային երկրների համար: Եթե ազգային որակավորումների շրջանակները շատ արագ նախաձեռնվեն, դրանք կարող են լավ չհասկացվել, տուժել քիչ մասնակիցների ներգրավումից և, արդյունքում, բարելավելու փոխարեն ավելի շուտ վնասել բարձրագույն կրթությանը և ետ տանել ցանկացած բարեփոխումների գործընթաց: Բոլոնիայի բարեփոխումները պետք է նախաձեռնվեն որոշ անհապաղությամբ, սակայն առանց անհարկի հապճեպության:
Նշվեց, որ բարձրագույն կրթության աշխատողները/դասախոսական կազմը միշտ չէ, որ ողջունում են Բոլոնիայի բարեփոխումների գործընթացը, սակայն նրանց ներգրավումը որոշիչ է դրա հաջողության համար: Մարտահրավերն այստեղ մանրամասն ազգային ռազմավարություն մշակելն է, որը կընդգրկի և կոգեշնչի բարեփոխությունների բոլոր շահագրգիռ կողմերին:
Հայաստանում հաջորդ հնարավոր գործնական քայլերի շուրջ քննարկումների արդյունքում Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտորի կողմից արվել է առաջարկություն` հրավիրել հանդիպում զարգացումները շարունակելու համար: Հայաստանի ռեկտորների խորհուրդը պատրաստ էր կազմակերպել նման հանդիպում, և դա աջակցություն է ստացել կրթության նախարարության կողմից: Այդ հանդիպումը կհիմնվի ECTS-ի և որակի ապահովման վերաբերյալ Տեմպուսի նախատեսած սեմինարների արդյունքների վրա:
Կայացվել է համաձայնություն առ այն, որ բոլոր երկրները պետք է զգուշորեն աշխատեն ընդգրկել բոլոր «նախաբոլոնյան» որակավորումներն որակավորումների նոր շրջանակների մեջ: Կարևոր է գիտակցել, որ հին որակավորումների, կրթական կառույցների ու գործընթացների մեջ բավականին որակ և լավ փորձ կա մարմնավորված: Նախաբոլոնյան որակավորումներ կրողները պետք է պատշաճ կերպով ճանաչվեն և չպետք է տուժեն որակավորումների նոր շրջանակներում` այդ որակավորումները պետք է համապատասխան կերպով ճանաչվեն նոր համակարգի մեջ:
Փոխնարար պրն. Արա Ավետիսյանը նշեց, որ համաժողովը հաջողություն ունեցավ: Առանցքային հարցը այն էր, թե ինչպես արդյունավետ կերպով կազմակերպել որակավորումների շրջանակների ստեղծումը. կոնֆերանսի քննարկումներն իրենց օգտակար և կառուցողական նպաստը բերեցին այդ գործին: 
 
 
 
Այս հաշվետվության մեջ օգտագործվել են մասեր «Քննարկման կետեր և եզրակացություններ նորանկախ երկրներում ազգային որակավորումների մշակման վերջին փուլից. ուղի դեպի առաջ» (Սթիվըն Ադամ, Մաիկի Ուդամ):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։