Հայ-գերմանական կրթական համագործակցությունը լավագույն օրինակներից է
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որի կազմում էին երկրամասի կրթության նախարարության, դպրոցների հարցերով գերատեսչության, Հայաստանի դպրոցների հետ գործընկերային հարցերով աշխատանքային խմբի, քաղաքական կրթության կենտրոնի, Հալլեի «Ռոթեր Օքսե» հուշահամալիրի, ինչպես նաև երկրամասի մի շարք դպրոցների վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և աշակերտներ:…