ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ (2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ հուլիսի10-ի 275-Ա/2  հրամանի հայտարարում է օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն` ՀՀ բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները:

Փաստաթղթերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացվում են.

• Դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից.

• Բարձրագույն և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից,

• Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով:

Ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

1. ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում` համաձայն կցված ձևի,

2. Նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն կցված ձևի,

3. Անձնագրի պատճեն, 

4. Սփյուռքահայերի համար ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականը,

5. Կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ ապոստիլ դրված կամ հյուպատոսական վավերացմամբ: Ավարտական փաստաթղթի պատճենի հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն թարգմանությունը պետք է լինի նոտարական հաստատմամբ:

6. 3x4 չափսի 4 լուսանկար,

7. Բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),

8. Ինքնակենսագրական (CV)` հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով,

9. Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետները.

ա) անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև  օգոստոսի 23-ը ներառյալ,

բ)  վճարովի առկա ուսուցմամբ  բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված   կրթական   ծրագրերով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ,

գ)  վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև  հոկտեմբերի 7-ը  ներառյալ,

դ) վճարովի   հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, 

ե) վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության  համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ, 

զ) վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից օգոստոսի 20-ը ներառյալ: 

է) վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ,

ը)  վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում   ընդունելության համար՝ 2019 թվականի հուլիսի 9-ից մինչև  նոյեմբերի 20-ը ներառյալ:

• Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00).

• Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

Հասցե՝ Երևան, Վազգեն Սարգսյան3, Կառավարական տուն 2

Հեռ.՝ +374 10 58-13-91, սենյակ 315 (սփյուռքահայերի համար)

Հեռ.՝ +374 10 56-23-64, սենյակ 311 (օտարերկրյա քաղաքացիների համար)

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։