«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ՓՈՒԼԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /19 հունիսի 2013թ. N317-Ա/

Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանով հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝

Հրամայում    եմ`

1.Հաստատել ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի գրավոր և բանավոր փուլերի հարցաշարերը` համաձայն Հավելվածի N 1-ի և Հավելված N 2-ի: 
2.ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանին՝ հարցաշարերը տեղադրել  ՀՀ կրթության և գիտության նախարարության edu.am կայք- էջում:
3.ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթություն» շաբաթաթերթի խմբագիր Գ. Մինասյանին` հարցաշարերը տպագրել  պաշտոնաթերթի  առաջիկա  համարում:    




                                                                    ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։