«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԱԿԵՐՏԱ ԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ի N 619-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /17 մայիսի 2011թ. N571-Ն/

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 1392-ն որոշմամբ հաստատված ««Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առեվտրային  կազմակերպության» օրինակելի  կանոնադրության 113 կետը :

Հ ր ա մ ա յ ու մ     եմ.
1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն»պետական ոչ առեվտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը `համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի փետրվարի 16-ի  ««Հայաստանի Հանրապետության  հանրակրթական  հաստատություն»պետական ոչ առևտրային կազմակերպության  աշակերտական խորհրդի  օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 619-Ն հրամանը:
3.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանին և  իրավաբանական վարչության պետ Մ.Գրիգորյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարի տեղակալ` Մ. Մկրտչյանին:


                                                                       Ա.  Աշոտյան

Բրիտանական հեղինակավոր «Rhinegold» պարբերականը՝ ՀՀ ԿԳՄՍ աջակցությամբ անցկացված «Ժամանակակից դասականներ» փառատոնի մասին

Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։

Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։