«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՆՈՂԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /6 դեկտեմբերի 2010թ. N1672-Ն/

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման համար ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2.Նախարարության աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչությանը /պետ Ա. Այվազյան/, իրավաբանական վարչությանը /պետ Մ. Գրիգորյան/սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3.Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ  Մ.Մկրտչյանին:

ՆԱԽԱՐԱՐ`                                        Ա. ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։