«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ, ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ/ 28 հուլիսի 2011թ. N 870-Ն/

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  սեպտեմբերի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին>> N 1579-Ն որոշման 10-րդ կետի իը) ենթակետի պահանջներով`

                                                               ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1.Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա <<Նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների շարժի մատյանի ձևաթուղթը, գործածության և վարման կարգը>>` համաձայն  հավելվածի:
2.ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությանը(պետ` Ն.Հովհաննիսյան), ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը(պետ` Մ.Գրիգորյան) սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի  տեղակալ Մ.Մկրտչյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:
 

  Ա.ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։