«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ/ 30 մարտի 2011թ. N 257-Ն/

Ղեկավարվելով <<Նախադպրոցական կրթության մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N1579-Ն որոշման  ժդ) կետի  պահանջներով `

 

Հրամայում եմ`

 1.Հաստատել <<Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները>>` համաձայն  հավելվածի:

2. ՀՀ կրթության և գիտության նախարարության  հանրակրթության վարչությանը (պետ` Ն.Հովհաննիսյան) ՀՀ կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությանը (պետ` Մ.Գրիգորյան)`  սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն`  պետական  գրանցման:
3.Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին:

 

               ՆԱԽԱՐԱՐ՝                           Ա. ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։