«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2008-2015ԹԹ. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /22 սեպտեմբերի 2008 թ. N765-Ա/Ք/

Ղեկավարվելով «ՀՀ Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական և փորձնական ծրագրերին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 13 մարտի 2008թ. N 10 արձանագրային որոշման հավելված 2-ի 8-րդ բաժնի պահանջներով` ռազմավարական ծրագրի փորձնական փուլի անցկացումն ապահովելու նպատակով

 

                            Հրամայում   եմ`

 

1. Հաստատել «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ ռազմավարական  ծրագրի փորձնական փուլի իրականացման ուղեցույցի նախագիծը մեկ տարի  փորձաշրջանով` համաձայն հավելվածի:

2. ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանին`

ա) ապահովել փորձնական ծրագրում ընդգրկված հաստատություններին համապատասխան  ուսումնամեթոդական համալիր ձեռնարկներով, մեթոդական ուղեցույցերով,

բ) փորձաշրջանի ավարտից հետո փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի հետ համատեղ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագրի իրականացման հետագա ընթացքի վերաբերյալ:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ինձ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։