«ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂԻ ԾՆՈՂԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /26 դեկտեմբերի 2009 թվականի N 1105-Ն/

Հիմք ընդունելով  «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի  1-ին մասը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ   ԵՄ `

 1.Հաստատել «Հանրակրթական դպրոցի սովորողի ծնողի և հաստատության միջև կնքվող անվճար կրթական ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը»` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը /պետ`Ն. Հովհաննիսյան/, օրենսդրության  և իրավաբանական  վարչությանը / պետ` Մ. Գրիգորյան/   սույն  հրամանը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության   նախարարություն`   գրանցման:
3.Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին:   
 

ՆԱԽԱՐԱՐ`                                   Ա.ԱՇՈՏՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։