«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ» ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 8-9 –ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /31 հուլիսի 2008 թվականի N637-Ա/Ք/


Հ Ր Ա Մ Ա Ն
N......637-.Ա/Ք..
«31»     07    ..2008թ..
 
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ» ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ  ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 8-9 –ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ «ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության  կառավարության 2004թ. հունիսի 17-ի N900-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել  հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպի» կրթության հայեցակարգը համաձայն հավելված 1-ի:

Հաստատել «Առողջ ապրելակերպի» կրթության հայեցակարգի շրջանակներում մշակված հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների «Առողջ ապրելակերպ» դասընթացի ծրագիրը համաձայն հավելված2-ի:
Հանձնարարել ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Ն. Ղուկասյանին`

ա) Մինչև ս/թ օգոստոսի 31-ը մշակել և սահմանված կարգով հաստատել  հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցչի ձեռնարկը:
բ) Մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը միջոցներ ձեռնարկել  Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում «Առողջ ապրելակերպի» կրթության հայեցակարգի,  հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների «Առողջ ապրելակերպ» դասընթացի ուսուցչի ձեռնարկի տպագրությունը և «Առողջ ապրելակերպ» դասընթացը վարող ուսուցիչների վերապատրաստումը ապահովելու համար,  ներգրավելով   տեղական և միջազգային շահագրգիռ կազմակերպություններին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Բ. Եսայանին:
 
           ՆԱԽԱՐԱՐ                                                  Ս . ՍԵՅՐԱՆՅԱՆ

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։