Համակարգի կառույցներ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մշակում էկրթության կառավարման համակարգի ռազմավարությունը և բարեփոխումների իրականացման մեթոդիկան կրթության բովանդակության բարեփոխումների հիմնադրույթները և դրանց համապատասխան` պետական կրթական չափորոշիչները, ուսումնական հաստատությունների հենքային և օրինակելի ուսումնական պլանները, հիմնական և լրացուցիչ հանրակրթական և մասնագիտական կրթության պետական ծրագրերը,
Կազմակերպում է դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, այլ ուսումնական գրականության ստեղծման աշխատանքները կրթության զարգացման պետական ծրագրերի գիտամեթոդական սպասարկումը կրթության և դաստիարակության բովանդակության գիտամեթոդական ապահովումը, այդ ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների համակարգումը,
Իրականացնում է կրթական համակարգի պաշտոնական տեղեկագրերի, փորձնական դասագրքերի և ձեռնարկների հրատարակումը, այլ հրատարակչական գործունեություն, հրատարակված նյութերի բաժանորդագրություն, իրացում մանկավարժական մասնագիտական գրադարանային ֆոնդի, ուսումնական ձայնատեսադարանների, ֆիլմադարանների, մանկավարժության պատմության արխիվի և թանգարանային ֆոնդերի ձևավորումը և պահպանումը:

Ղուկասյան Նորայր Աղաբեկի
տնօրեն
Երևան  0005, Տիգրան Մեծի պողոտա, 67 շենք
Էլ.փոստ` info@aniedu.am 
Հեռ. (374 10) 57-21-00
Կայք` http://www.aniedu.am 

 

ԿԾԿ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ)

ՀՀ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը հիմնադրվել է 1996 թվականի հոկտեմբերի 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 298-Մ հրամանով: «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հիմնական նպատակը ՀՀ կրթության ոլորտում որակի, համապատասխանության, հասանելիության և արդյունավետության բարելավման ուղղված ծրագրերի իրականացումն է:

Հովհաննիսյան Գրիշա Սերգեյի
տնօրեն
Երևան 0070, Ս. Վրացյան 73
Հեռ.(374 10) 57-56-90
Ֆաքս` +374 (10) 55 97 50
էլ.փոստ`  cfep@arminco.com
Կայք` http://www.cfep.am/ 
 

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ակադեմիական փոխճանաչման  և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը ստեղծվել է 2005թ. համաձայն ՀՀ Կառավարության որոշման և սկսել է իր գործունեությունը 2006թ. հունվարից: ԱՓՇԱՏԿ-ի ստեղծման նախադրյալ են հանդիսացել ՀՀ կառավարության կողմից 2004թ. Լիսաբոնի որակավորումների ճանաչման կոնվենցիայի վավերացումը և 2005թ. Բոլոնյան գործընթացին միանալը: Լիսաբոնի կոնվենցիան և  Բոլոնյան գործընթացը ուղղված են համադրելի ու դյուրընթեռնելի կրթական համակարգի ստեղծմանը, որը կնպաստի որակավորումների արդար և արագ ճանաչմանը և շարժունության խթանմանը: ԱՓՇԱՏԿ-ը հանդիսանում է միջազգային ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ  ցանցի լիիրավ անդամ: ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ջանքերով։

Հարությունյան Գայանե Վիլիկի
Գործադիր տնօրեն
Երևան  0010, Ամիրյան փ. 27
Հեռ/ֆաքս. (374 10) 53 09 04
Էլ.փոստ՝ info@armenic.am
Կայք` http://www.armenic.am/

 

ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 11-ի թիվ 408-Ն որոշմամբ:  Կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման ու դրա շարունակականության ապահովումն է: 

Պողոսյան Արտակ Ավետիքի
տնօրեն
Երևան 0070, Ս. Վրացյանի 73,
Հեռ.  ( 37410)  578 453 կամ 578 455
Ֆաքս` ( 37410) 578-456 
էլ.փոստ`  ktak@arminco.com    
Կայք՝ http://www.ktak.am


«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մինասյան Գագիկ

գլխավոր խմբագիր
Հեռ. (374 10) 57-49-56
էլ.փոստ` krtutun@yandex.ru

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…