Հարգելի բարեկամ,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքում: Հուսով եմ, որ այստեղ  կգտնեք ոլորտի վերաբերյալ   Ձեզ հետաքրքրող կարևոր տեղեկություններ: 

Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ նախարարության կառուցվածքին, ոլորտը կարգավորող օրենսդրությանը, գործող իրավական ակտերին, մշակվող փաստաթղթերին և նախագծերին, ինչպես նաև նախարարության գործունեությանն առնչվող իրադարձություններին:

Մեր նպատակը բաց և հրապարակային աշխատանքն է, համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումը:

Հարգելի այցելու, Ձեր ակտիվ մասնակցությամբ` առաջարկություններով, հարցադրումներով և դիտողություններով կարող եք օգտակար լինել ոլորտի զարգացմանը միտված քաղաքականության մշակման ու ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Արդյունավետ համագործակցության ակնկալիքով`
ՀՀ կրթության և գիտության նախարար    
                
ԼԵՎՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ
 

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: