Դուալ Հայաստան

Ինչ է դուալ կրթությունը

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն անմիջականորեն կապված է մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ առաքելության իրականացման հետ՝ գործնական և տեսական համադրության միջոցով գիտելիքներ, հմտություններ և կարողություններ փոխանցելու համար: Այդ ուսուցման առավել հեռանկարային մոդելը՝ դուալ համակարգը, հիմնված է կազմակերպությունների՝ որպես ուսուցման ծառայություններ մատուցողների և ՄԿՈՒ հաստատությունների սերտ համագործակցության վրա:

Դուալ ՄԿՈՒ-ի առավելությունները

Դուալ ՄԿՈՒ համակարգը պատրաստում է հմուտ, ճկուն, ակտիվ և նորարար աշխատուժ, որը բացի մասնագիտական հմտությունների ձևավորումից, ներառում է նաև մասնագիտական գործունեության լայն շրջանակ: Համակարգի ճկունությունը հնարավորություն է ընձեռում բավարարել ինչպես առանձին ոլորտներում գործող ձեռնարկությունների կարճաժամկետ պահանջարկը, այնպես էլ աջակցում փոքր ընկերություններին և ողջ տնտեսությանը` դիմակայել ապագա մարտահրավերներին:

Դուալ ՄԿՈՒ-ի հաջողության գրավականները

Ուսանողներ

Ուսանողներին ընտրում և աշխատանքի են ընդունում ընկերությունները: Ուսուցման ողջ ընթացքում նրանց հետ կնքվում է եռակողմ պայմանագիր՝ ֆինանսական փոխհատուցմամբ և  բժշկական ապահովագրությամբ:

Ուսումնառություն՝ միանգամից երկու միջավայրում

Ուսումնառության գործընթացը տեղի է ունենում երկու վայրում՝ ուսումնական հաստատությունում և ձեռնարկությունում: Կախված ոլորտից և մասնագիտությունից՝ ուսուցման նպատակով ընկերությունում և լսարանում անցկացված ժամանակի հարաբերակցությունը կարող է կազմել 80:20-ից մինչև 60:40:  Դուալ համակարգում ուսուցման գործընթացը տևում է 2-4 տարի, որի ավարտին ուսանողները կարող են ավելի շահեկանորեն ներկայանալ աշխատաշուկայում: 

Պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունը

Դուալ ՄԿՈւ-ն ենթադրում է համատեղ պատասխանատվություն և պարտականությունների ստանձնում մասնավոր և հանրային հատվածների համար, որոնց համագործակցությունը չափազանց կարևոր է դուալ ՄԿՈՒ համակարգի կայացման համար:

Չափորոշիչների ճանաչում

Ներգրավված բոլոր միավորների կողմից քննությունների արդյունքների, վկայականների և մասնագիտական չափորոշիչների ճանաչումն առաջնային նշանակություն ունի համակարգի գրավչության համար:

ՄԿՈՒ անձնակազմի որակավորումը

Դուալ ՄԿՈւ համակարգի հաջողությանն ու գրավչությանն են նպաստում ՄԿՈՒ մանկավարժության և դիդակտիկայի բնագավառում  մասնագիտական կրթություն ստացած և գործնական փորձ ունեցող դասավանդողները և կառավարչական կազմը, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով համալրված նյութատեխնիկական բազան:

 

Հայաստանի Հանրապետությունում գործող  ՄԿՈՒ համակարգի բարեփոխումների գործընթացին՝ դուալ կրթական համակարգի տարրերի ներդրման միջոցով, աջակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը /GIZ/` «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։