ԱՐԵՎԻԿ ՎԱՐԴԱՆԻ ԱՆԱՓԻՈՍՅԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ծնվել է 1986 թվականի մայիսի 19-ին, Երևանում

Կրթություն

2002–2008թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ. 2006թ.-ին՝  բակալավրի, իսկ 2008թ.-ին՝ մագիստրոսի կրթական աստիճան (գերազանցությամբ)
2007–2008թթ. -Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների դպրոց՝  քաղաքագիտության մագիստրոս
2008 –2012թթ. -Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ասպիրանտ
2010–2011թթ. -ՀՀ դիվանագիտական դպրոց /դիվանագետների դասընթաց/ 
2015 թվական-Տարտուի համալսարան,  (Էստոնիա), Կառավարության և քաղաքականության ինստիտուտ, ասպիրանտ–հետազոտող 

Աշխատանքային գործունեություն
 

2005 թվական-Հայաստանի զարգացման գործակալություն՝ որպես ներդրումների վարչության ղեկավարի օգնական (կամավոր)
2007-2008 թթ.-ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչություն (կամավոր)
2009-2010թթ.- Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես ավագ մասնագետ, վերապատրաստման ծրագրի համակարգող 
2011թվականից՝ Երևանի պետական համալսարան՝ որպես Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում ծրագրերի համակարգող, դասախոս
2013 թվականից՝ Key Ideas / Silicon Valley/՝ որպես բիզնես խմբագիր, վերլուծաբան, Wikistrat /Վաշինգտոն/՝ հետազոտող – վերլուծաբան
2013–2014թթ.- ԵՄ Կենտրոն /Հայաստան/՝ «ԵՄ-ի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» ծրագրում՝ որպես բարձրագույն կրթության փորձագետ 
2014 թվականին-Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամ, SCOPES ծրագիր, հետազոտող
2014 թվականից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ՝ որպես տնօրեն
2017թ.-Կիրառական քաղաքականության կենտրոն /Բուլղարիա/՝ որպես գործադիր անդամ, ծրագրի ղեկավար
2015–2017թթ.- Եվրոպայի Խորհուրդ /Հայաստան/՝ որպես «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրում խորհրդատու-համակարգող
2017 թվականից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան՝ որպես դասախոս
2017 թվականից՝ «Հասարակագիտություն»  առարկայի 11-րդ դասարանի ուսումնական նյութերի ժողովածուի մշակման և դպրոցներում փորձարկման ծրագիր՝ որպես ծրագրի հրավիրված համակարգող

Կրթաթոշակներ


2011-2012թթ.-Բաց հասարակության հիմնադրամներ, Հայաստան, Հետազոտության թեմա – «Քննական մտածողությունը որպես հակասությունների կարգավորման գործիք»
2012– 2015թթ.-Էսսեքսի համալսարան, ՄԲ, Մարդու իրավունքների կենտրոնում գործընկեր 
2016 թվական-ԱՄՆ Պետական դեպարտամենտի  «Կրթություն ԱՄՆ ինստիտուտներում» ծրագրի կրթաթոշակառու։ Ամհերստ, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, ԱՄՆ
2018 թվական- Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս ծրագրի Ռամսֆելդ կրթաթոշակառու
Երիտասարդ առաջնորդների ծրագիր, Վաշինգտոն, ԱՄՆ
Շուրջ 10 հրապարակումների հեղինակ՝ միջազգային հեղինակավոր պարբերականներում
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։