Էրազմուս+ և Տեմպուս

Տեմպուսը  Եվրոպական միության ավարտված ծրագիր է` ուղղված բարձրագույն կրթության համակարգի արդիականացմանը: Այն նպաստում է ԵՄ և Գործընկեր երկրների ինստիտուցիոնալ համագործակցությանը՝ կարևորելով վերջիններիս բարձրագույն կրթության համակարգերի բարեփոխումներն ու արդիականացման  գործընթացները: 1995-ից 2014-թթ Հայաստանում Տեմպուսն աջակցել է բարձրագույն կրթության բնագավառում ուսումնական ծրագրերի և կրթական նյութերի վերանայմանն ու զարգացմանը, կրթօջախների արդիականացմանը և/կամ համալսարանական կառավարման համակարգերի կատարելագործմանը: 

Հայաստանյան բուհերի և այլ հաստատությունների մասնակցությամբ  Տեմպուս ծրագրերի շտեմարանը՝ https://erasmusplus.am/ongoing-and-finished-projects/?lang=hy

Էրազմուս+-ը Եվրոպական միության նոր ծրագիրն է կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով, որը կընթանա 2014-2020 թթ. ժամանակահատվածում: Այն փոխարինում և համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: 

Իր նպատակներին հասնելու համար Էրազմուս+ ծրագիրը իրականացնում է հետևյալ 3 Հիմնական Գործողությունները և այլ միջոցառումները`

Միջազգային կրեդիտային շարժունություն և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրեր (ՀԳ1)
Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում (ՀԳ2)
Աջակցություն քաղաքական բարեփոխումներին/Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ (ՀԳ3)
Ժան Մոնե գործողություններ

Արևելյան գործընկերության 6 երկրներից Հայաստանը թվով երրորդն է (Ուկրաինայից և Վրաստանից հետո) Էրազմուս+ ՀԳ1 շարժունության ծավալներով։ Այս գործողությունն իրագործող հայաստանյան բուհերի թիվը գրեթե կրկնապատկվել է 15-ից (2015թ.-ին) մինչև 28-ը (2017թ.): 2015 թ.-ից սկսած Հայաստանի բուհերն Էրազմուս+ շարժունությամբ 307 ծրագրային դիմումներ են ներկայացվել, որոնցից 211-ն ընտրվել են ֆինանսավորման` կազմելով 69%  հաջողության ցուցանիշ:

Մինչև 2018թ. ավարտը 1901 մասնակից ստացել է կամ կստանա կրթաթոշակ (ընդհանուր 6 677 000 եվրո), կարճաժամկետ ուսանելու կամ վերապատրաստվելու ԵՄ-ում և Հայաստանում (1323-ը Հայաստանից դեպի ԵՄ և 578-ը ԵՄ-ից Հայաստան) 30 28 եվրոպական երկրների բուհերի հետ համագործակցության շրջանակներում ամենաշատ քանակությամբ Էրազմուս+ շարժունությունները Լեհաստանի, Իսպանիայի և Իտալիայի համալսարանների հետ են, որոնք հայ ուսանողների եւ բուհական դասախոսական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչների առավել նախընտրելի կրթական ուղղություններն են:

2015թ-ից ի վեր, Հայաստանում ընթանում է 16 Էրազմուս + ՀԳ2 Բարձրագույն կրթության կարողությունների զարգացմանը միտված ծրագիր: Դրանցից 5-ը համակարգվում են հայկական բուհերի կողմից: Կրթության եւ գիտության նախարարությունը ներգրավված է 7 ծրագրերում (տես ստորև ցանկը):

Հայաստանում վերը թվարկված գործողությունների մանրամասներին, ինչպես նաև Էրազմուս+ ծրագրի բարձրագույն կրթության հատվածի մասին ընդհանուր տեղեկատվությանը ծանոթացեք Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի www.erasmusplus.am կայքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։