Միջազգային կազմակերպություններ

 

Միջազգային կազմակերպություն

Ծրագրի անվանում

Ծրագրի նպատակ

Գործողության ժամկետ /վերջին երեք տարվա ընթացքում իրականացված կամ գործող/

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն

«Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Երեխայի վաղ մանկության զարգացման ու սովորողների առողջ ապրելակերպի համագործակցություն

2014–2016թթ.

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն

«ԱՌՆ ներառական կրթությունը նախադպրոցական և հիմ­նական դպրոցի ուսուցիչների/դաստիարակների համար» և «Աղետների ռիսկի նվազեցման ներառական /ԱՌՆՆ/ կրթությունը և երե­խաների պաշտպանությունը աղետի ժամանակ»

ԿԱԻ  և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հա­յաստանյան ներկայացուցչության մասնագետների կողմից մշակվել են համապատասխան ձեռնարկ և մեթոդական նյութեր, վերա­պատրաստվել են ՀՀ Լոռու, Արմավիրի, Սյունիքի մարզերի մի շարք հանրակրթական դպրոցների ուսուցիչներ և մանկապարտեզների դաստիա­րակներ

2016թ. 

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ 

Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում

Հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին  սննդով ապահովում

գործող

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն 

Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում

Հզորացնել ներառական կրթության համակարգը 

2017-2019թթ.

Միջազգային զարգացման ընկերակցություն

«Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիր

Աջակցել կրթական բարեփոխումներին հետևյալ ուղղություններով՝

1.Հանրակրթության որակի բարելավում 

2.Բոլոնիայի օրակարգի համատեքստում եռաստիճան կրթության բարեփոխումների աջակցություն

2009-2015թթ.

Միջազգային զարգացման ընկերակցություն

և

Վերակառուցման  և զարգացման միջազգային բանկ

Կրթության բարեփոխում

Աջակցել կրթական բարեփոխումներին հետևյալ ուղղություններով՝

1.Հանրակրթության որակի բարելավում

2.Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի զարգացմանը

 

2014-2019թթ.

«Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն»

ՏՀՏ վերապատրաստումների կարիքների գնահատում, մոդուլների մշակում և վերապատրաստողների վերապատրաստում

ՏՀՏ վերապատրաստումների մոդուլների և վերապատրաստողների առկայությունը հնարավորություն է տալիս իրականացնել երկարատև թիրախային վերապատրաստումներ 

2016-2017թթ.

Եվրոպական հանձնաժողովի Կրթության և մշակույթի գլխավոր տնօրինություն 

Իթվինինգ

Իթվինինգը Եվրոպական Միության ծրագրերից է (հանդիսանում է Էրազմուս+–ի մի մաս) և կոչված է աջակցելու դպրոցներին և ուսուցիչներին՝ նախադպրոցական համակարգից մինչ ավագ, ընդգրկելով նաև հատուկ դպրոցները՝ համագործակցելով Եվրոպայի բոլոր դպրոցների հետ՝ այդ նպատակով օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները

2013թ. մինչ այժմ

Հաստատվել է 2017-18թթ. գործողությունների ծրագիրը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ

Հայաստանում դպրոցների անվտանգության տվյալների շտեմարանի ստեղծում,

հետազոտության իրականացում

Նպատակն է. ստեղծել շտեմարան, որը կներառի ՀՀ-ում գործող բոլոր տիպային դպրոցների ԱՌՆ տեսանկյունից ներքին և արտաքին անվտանգության,  կառավարման և ուսուցման վերաբերյալ  ամբողջական տեղեկատվություն

2014-2015թթ., 2016թ. 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ

Աջակցություն «Կրթության զարգացման 2016-2025թթ ռազմավարական ծրագրի մշակմանը»

Նպատակն է. մշակել և ՀՀ ԿԳ նախարարության ներկայացնել «Կրթության զարգացման 2016-2025թթ ռազմավարական ծրագրի» նախագիծը

2015թ. 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական գրասենյակ/ՅՈՒՆԻՍԵՖ

Ենթահամակարգի ստեղծում

Նպատակն է. Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ստեղծել մի ենթահամակարգ, որը կրթությունից դուրս մնացած երեխաների հնարավորինս վաղ բացահայման հնարավորություն կտա: Լոռու մարզում ենթահամակարգի փորձարկման համար վերապատրաստել մասնագետների

2016-2017թթ.

Եվրոպական Միություն

«Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագիր

Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանին բարելավել իր աշխատաշուկայի արդյունավետությունը, ինչպես նաև աշխատուժի աշխատունակությունը` շեշտը դնելով հատկապես գյուղատնտեսական աշխատանքի վրա (փորձնական մոտեցում):

Ծրագիրը կնպաստի աշխատաշուկայի արդյունավետությանը և ՄԿՈՒ շրջանավարտների աշխատունակության:

Հատուկ նպատակներն են՝

(1) բարելավել աշխատաշուկայի միջնորդությունը և խորհրդատվական ծառայությունները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար ավելի լավ մուտք դեպի զբաղվածության դաշտ ապահովելու համար,

(2) բարելավել շրջանավարտների հեռանկարներ փորձնական ոլորտում (ՄԿՈՒ գյուղատնտեսական հաստատություններ): 

2017-2020թթ.

Եվրոպական Միություն

(Save the Children («Սեյվ դը չիլդրեն» կազմակերպություն), «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ)

«Մասնագիտական կրթություն և զբաղվածություն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար»

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում սոցիալական նորարարությունների ներմուծմանը՝ խթանելու հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար աշխատանքի հավասար հնարավորությունների ստեղծումը՝ որպես մարդու հիմնարար իրավունք, և ապահովելու առաջընթաց հետևյալ ուղղություններով.

ՄԿՈՒ 46 հաստատությունների մատչելիության ապահովում` հաշմանդամություն ունեցող երիտասարդներին նորարարական և շուկայական պահանջներին համապատասխան մասնագիտական կրթություն տրամադրելու նպատակով:

ՄԿՈՒ 5 հաստատությունների կարողությունների զարգացում` համատեղ ջանքերի միջոցով նորարարական սոցիալական ձեռնարկություններ հիմնելու նպատակով` հանուն կայուն աճի

2016-2017թթ.

«Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերություն (GIZ)

«Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»

Ծրագրի նպատակն է բարելավել տնտեսական զարգացումը մասնավոր հատվածի մրցունակության աճի միջոցով, աջակցել մասնագիտական կրթության և ուսուցման առաջարկների մշակմանը և արդիականացմանը, որոնք ունեն շուկայական ուղղվածություն և պահանջարկված են մասնավոր հատվածի կողմից՝ հզորացնելով մասնավոր ոլորտի ներգրավվածությունը և համագործակցությունը կրթություն մատուցողների հետ

2014-2017թթ.

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամ

Բարեգործական ծրագիր

Ծրագրի նպատակն է ձևավորել բարենպաստ պայմաններ ՀՀ նախնական և միջին մասնագիտական կրթօջախներում սովորողների համար

2016թ.

Եվրոպական միություն 

“TWINING”

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով: Ապահովել ՀՀ և Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը և հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողներն, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման և ԵԲԿՏ այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Բարձրագույն կրթությունը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայում: Ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցություն

2014-2016թթ.

Եվրոպական միություն

Էրազմուս+ ծրագրեր

 

Կարողությունների զարգացում, ակադեմիական շարժունություն, նորարարությանը միտված համագործակցություն և լավագույն փորձի փոխանակում, աջակցություն իրականացվող բարեփոխումներին

2014-2016թթ.

Եվրոպայի խորհուրդ և Եվրոպական միություն

«Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար»

Բարելավել կրթական ոլորտի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերը, մասնավորապես՝ ծրագրի շահառուների շրջանում բարձրացնել կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ավելացնել վերջիններիս օրենսդրական գիտելիքը և փորձը կոռուպցիայի դեմ պայքարում

2015-2018թթ.

«DVV ինտերնեյշնլ»

Հայաստանյան գրասենյակ

Լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարախոսությունը`որպես

ՀՀ ՄԿՈՒ կարողությունների հզորացման նախապայման

Լրացուցիչ և շարունակական կրթության գաղափարախոսության տարածումը և առկա քաղաքականության իրազեկվածության բարձրացումը

2015-2016թթ.

 

Հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի միջոցառումների 98-րդ կետով նախատեսված է «Ձեռնարկատիրական կրթության զարգացման…

Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի…