Հաճախ տրվող հարցեր

 

1. Նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում և իրականացնում է հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:

2. Քաղաքացիների ընդունելությունն անցկացվում է.
ա) նախարարության բաժիններում և վարչության պետերի մոտ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.30-17.30,
բ) փոխնախարարների կամ աշխատակազմի ղեկավարի մոտ` ամեն ուրբաթ օր՝ ժամը 16.00-17.00 (անհրաժեշտության դեպքում ընդունելությունը կազմակերպվում է փոխհամաձայնեցված ժամկետում),
գ) նախարարի մոտ ամեն ամսվա վերջին շաբաթվա ուրբաթ օրը՝ ժամը 15.00-18.00:

3. Նախարարությունում քաղաքացիների ամենօրյա ընդունելությունը կազմակերպում է հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, որը կատարում է.
ա) քաղաքացիների հաշվառում (ձևաթուղթ 1),
բ ) քաղաքացիների ուղղորդում համապատասխան բաժին կամ վարչություն:

4. Փոխնախարարների և աշխատակազմի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, որը կատարում է.
ա) քաղաքացիների նախնական գրանցում,
բ) ընդունելության կազմակերպում,

5. Նախարարի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելությունը կազմակերպում է հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը, որը կատարում է.
ա) քաղաքացիների նախնական գրանցում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով, անձամբ)
բ) մինչև ընդունելությունն ապահովում է ուղղորդող թերթիկի լրացումն` ըստ սահմանված ձևաթղթի (ձևաթուղթ 2)

6. Նախարարի մոտ անցկացվող քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետը, անհրաժեշտաբար նաև` բովանդակային վարչությունների պետերը:

 Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունն ուսումնական հաստատություն արգելվում է:

Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են ԿԳ նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

 ՀՀ կրթության և գիտության նախարարի` 14.10.2010թ. N 1507-Ն հրամանով հաստատված` «Դրսեկության ձևով (Էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» կարգի, միջնակարգ կրթության ատեստատ կարելի է ստանալ` մասնակցելով էքստեռն պետական ավարտական քննություններին: Ըստ վերոնշյալ կարգի` էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից): Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` 3 քննաշրջաններով` ամբողջ տարվա ընթացքում` ընթացիկ տարվա հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ,  փետրվարի  15-ից մարտի 15-ը ներառյալ և կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` մայիս-հունիս ամիսներին:

 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ»։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչև այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները»:

Համաձայն կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնա­գի­տական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտու­թյուններով և պաշտոններում մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանա­կա­հատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնա­գիտա­կան աշխա­տանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանա­կա­հատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

1) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,

2) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ,

3) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,

4) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:

Նրան տրվում է պետական նմուշի ավարտական փաստաթուղթ (հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ)՝ առանց քննական գնահատականների:

Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետևյալ կերպ`  մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունը:

ՆՄՄԿ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա (ստացիոնար) ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի:

Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:

Արգելվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանո­ղական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստա­տության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաև ինտերնետային կայքում (առկայության դեպքում) վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:

Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչև կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաև սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում):

 Ժամաքանակը սահմանվում է տվյալ ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով:

Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքա­գիծ դրսևորելու համար, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակա­վայրերի ուսանողներին:

Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին.

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները (գիտական ամսա­գրերում և զանգվածային լրատվության միջոցներում).

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին.

4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատու­թյունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդուն­ված ուսանողին:Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

Ուսման վարձի զեղչից կարող են օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի և մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարած հետևյալ կարգավիճակ ունեցող ուսանողները (բացառությամբ 1-ին կուրսի առաջին կիսամյակում սովորողների)՝

1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

2) 18 տարին լրանալուց հետո առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին մինչև 23 տարին լրանալը` առնվազն 50 տոկոս.

3) 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

4) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին` առնվազն 50 տոկոս.

5) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

6) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, այդ թվում՝ հաշմանդամ ազատամարտիկ ծնող ունեցող ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

7) մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին` առնվազն 30 տոկոս.

8) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության 0 միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին` առնվազն 20 տոկոս.

9) այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին, որը կարող է սահմանել բարձրագույն ուսումնական հաստատությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում` տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում: Բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը /ՄՈԳ/:​

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18։00-ն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին.
արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

1) Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների) մրցույթից դուրս ընդունվում են՝

ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,

բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները`

2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

ա. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.

բ. առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները:

3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին

բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:

4) Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները։

Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթակա­նության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.

2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.

3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված՝ Հա­յաս­տանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տար­վա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.

5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահա­տական գնահա­տական ունեցող դիմորդներին.

6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապե­տու­թյան քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրա­գույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցու­թային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձ­նացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատ­ված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմա­նագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտե­լուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազ­մա­կեր­պության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջա­նա­վար­տը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամ­կետ­ներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաս­տանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է, եթե տեղափոխման պահին ուսումնառած ծրագրի և ընդունող ծրագրի բովանդակությունների տարբերությամբ պայմանավորված՝ առարկայական տարբերությունների թիվը չի գերազանցում 20 կրեդիտը: Հակառակ պարագայում ուսանողին առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ այլ հարակից մասնագիտությամբ սովորելու, որի դեպքում առարկայական անհամապատասխանությունների նշված պահանջը բավարարվում է:

Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են համապատասխան ձևով ուսուցման կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում: Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է իր ուսումնառության բուհի ռեկտորին՝ ակադեմիական տեղեկանք ստանալու համար: Բուհի կողմից ակադեմիական տեղեկանք տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով բուհ ընդունված ուսանողների տեղափոխության դեպքում տրամադրված տարկետման իրավունքի փոփոխություն չի կատարվում:

Չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

Ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաև սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը` ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը և ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչև այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի և ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):

Ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձևը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:

Օտարերկրյա պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված՝ կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից Հայաստանի Հանրապետության բուհեր ուսանողների տեղափոխությունն իրականացվում է վճարովի ուսուցման սկզբունքով: Օտարերկրյա բուհ միջպետական համաձայնագրերով ուսման գործուղված և առողջական վիճակի կամ ուսման գործընթացը խոչընդոտող այլ անհաղթահարելի հանգամանքների պատճառով Հայաստանի Հանրապետություն վերադարձող ուսանողները, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության համաձայնությամբ, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

Արգելվում է սովորողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

Ուսանողը բուհից հեռացվում է.

1) ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերի),

2) բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,

3) բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:

Ուսանողի ուսումնառությունն ընդհատվում է.

1) ժամկետային զինծառայության զորակոչվելու դեպքում,

2) առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու դեպքում,

3) հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի դեպքերում:

Ընթացիկ անբավարար առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված ուսանողների, իրավունք է վերապահվում մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վերահանձնելով առարկաները ևս 2 անգամ կամ կրկնելով դրանք:

Կրեդիտային համակարգով ուսումնառության դեպքում գերազանցության դիպլոմ տրվում է բակալավրիատում միջին որակական գնահատականի /ՄՈԳ/ հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրատուրայում` 95%-ն ապահովելու դեպքում, ամփոփիչ ատեստավորումները միայն «գերազանց» գնահատականով հանձնած շրջանավարտներին:

Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները: Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) բակալ­ավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).

3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.

4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).

5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված ավարտական փաստաթուղթը ճանաչվում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի անդամ 47 երկրների (համաձայն Լիսաբոնի որակավորումների փոխճանաչման կոնվենցիայի), Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրներ (համաձայն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի), Չինաստանի, Լիբանանի և Պարսկաստանի (համաձայն միջպետական համաձայնագրերի) կողմից:

Բրիտանական խորհուրդ (British Council),
Հայաստանի ամերիկյան համալսարան,
Երևանի պետական համալսարան,
Գյոթեի անվան ինստիտուտի գործընկերը Հայաստանում  (Geothe Institute partner in Armenia),
Ալիանս Ֆրանսեզ (Alliance française),
Գիտությունների ազգային ակադեմիա,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան:

Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: 

Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան:

Գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ՀՀ կրթության և գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովը(ԲՈՀ):

ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին որակավորման գործի համապատասխանության և մասնագետի դրական եզրակացության դեպքում ԲՈՀ-ը հաստատում է խորհրդի որոշումը թեկնածուական ատենախոսության համար` այն ԲՈՀ մուտքագրվելու օրվանից երեք, իսկ դոկտորական ատենախոսության համար` հինգ ամսվա ընթացքում և հանձնում է գիտական աստիճանի վկայագիր: 

ԲՈՀ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 2 ամսվա ընթացքում: 

Լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում:
Կրթական ծրագրերն են`
հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնակական, միջնակարգ,
մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական/, միջին, բակալավրի, մագիստրոսի:
Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը: Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:
Վերոգրյալ  հաստատությունները հանդիսանում են  լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը  նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հատատության կողմից տրված ավարտական փաստաթուղթն է:

ՀՀ կառավարության  2009թ.հուլիսի  9-ի  N 808-Ն որոշմամբ սահմանված կարգով  իրավաբանական անձը ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորման գործակալություն է ներկայացնում`
հիմնական մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմ,
լաբորատոր բազա և ուսումնական տարածք,
ուսումնամեթոդական ապահովում,
գրադարանային-տեղեկատվական համակարգեր,
ուսումնաարտադրական պրակտիկայի բազա:

ՀՀ ԿԳ նախարարության  /www.edu.am/ էլեկտրոնային կայքէջում www.e-gov.am էլեկտրոնային կառավարման պատուհանով լիցենզավորման համար նախատեսված փաստաթղթերը կարելի ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ըստ կայքի ցուցումների:

Կրթական ծրագրերով գործունեություն իրականացնելու թույլտվությունը՝ լիցենզիան, բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա է, որը տրվում է հայտատուի կողմից` փաստաթղթերը ներկայացնելուց 23 օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նշված չէ:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շնորհում է`
       1. հուշամեդալ,
       2. պատվոգիր,
       3. շնորհակալագիր,
       4. գերազանց առաջադիմության մեդալ,
       5. գովասանագիր

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում`
1. ուսուցիչներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
2. դաստիարակներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
3. դասախոսներին՝ ուսումնական հաստատությունում առնվազն 15 տարի աշխատելու դեպքում,
4. կրթության ոլորտի աշխատակիցներին՝ առնվազն 15 տարվա ստաժ ունենալու դեպքում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ. 
1. քաղվածք՝ շրջանավարտի ավարտած ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրությունից՝ ավարտական փաստաթղթի կորստի վերաբերյալ,
2. գնահատականներով տեղեկանք՝ համապատասխան ուսումնական հաստատությունից,
3. միջնորդագիր՝ համապատասխանաբար ՀՀ մարզպետարանների /Երևանի քաղաքապետարանի/ կրթության վարչություններից և նախարարության ենթակայության պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4. անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:

Դիպլոմի կրկնօրինակը վերականգնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` 
1. հայտարարություն թերթում՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
2. ՀՀ ոստիկանությունից տեղեկանք՝ դիպլոմի կորստյան վերաբերյալ,
3. միջնորդագիր՝ ուսումնական հաստատության տնօրենի կողմից,
4. արխիվային տեղեկանք

ՀՀ ԿԳ նախարարի 2010թ. հունիսի 22-ի 609-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ վճարովի հիմունքներով ավարտական փաստաթղթերը տրվում են միայն ոչ պետական ուսումնական հաստատություններին:

Ներկայումս ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է կրթաթոշակային ծրագրեր` Բուլղարիայի Հանրապետության, Ռումինիայի, Լեհաստանի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու համար:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կրթաթոշակային ծրագրերն իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի 31.10.2011թ. N 1205 հրամանով հաստատված «Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի մրցույթի անցկացման (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, ասպիրանտուրայի (ինտերնատուրա, օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով)» կարգի համաձայն:

Միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի հիման վրա պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշմամբ հաստատված հետևյալ դեպքում՝
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործուղմամբ՝
ա. աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքերի տվյալ տարվա գլխավոր ցանկերի http://www.shanghairanking.com/#, http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings, http://www.topuniversities.com/qs-world-university-rankings http://www.usnews.com/education/best-global-universities/rankings?int=9cf408) 1-500-րդ տեղերը զբաղեցնող համապատասխան միջպետական կամ միջգերատեսչական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին,
բ. համապատասխան միջպետական համաձայնագրերի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ միջպետական համաձայնագրի հիման վրա օտարերկրյա պետության լեզուն կամ մշակույթը կամ կրոնն ուսումնասիրող մասնագիտությամբ սովորողին:

Սփյուռքահայ դիմորդները ՀՀ ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդhանուր հիմունքներով և համաձայն ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 700-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության» կարգի

Յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի համար տրամադրվում են 70 անվճար տեղեր` ՀՀ բուհերի բակալավրիատում ուսանելու  նպատակով:

Անվճար տեղերը տրամադրվում են մանկավարժական, հայագիտական և արվեստի մասնագիտություններով դիմող դիմորդներին:

Անվճար տեղերի բաշխմանը մասնակցելու համար դիմորդը պետք է նախատեսված կարգով հուլիսի 1-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնի իր փաստաթղթերը և մասնակցի գիտելիքների ստուգմանը: Հայոց լեզվին և մասնագիտական առարկաներին տիրապետելու պարագայում, բուհի քննական եզրակացության հիման վրա, դիմորդի գործը դրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստեղծվող հանձնաժողովի նիստի քննարկմանը: Քննարկման արդյունքում անվճար ուսուցման իրավունք ստացած դիմորդները ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան ուղեգիր-նամակով դիմում են բուհ` հետագա ձևակերպումները կատարելու համար:

Բակալավրիատի առաջին կուրսում վճարովի և անվճար հիմունքներով ուսանելու համար` հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 20-ը: 
Մագիստրատուրայում ուսանելու համար` մինչև սեպտեմբերի 20-ը:
Ասպիրանտուրայում ուսանելու համար`  մինչև  դեկտեմբերի 25-ը:
Նախապատրաստական բաժնում ուսանելու համար` մինչև  նոյեմբերի 20-ը:
Քոլեջներում ուսանելու համար`  մինչև  սեպտեմբերի 15-ը:
Հեռակա բաժիններում ընդունելություն`  մինչև  սեպտեմբերի 20-ը:
քաղաքացիների համար նախատեսված կարգով:

Սփյուռքահայ դիմորդը, ով հանդիսանում է երկքաղաքացի և ավարտել է դպրոցը Հայաստանում, կարող է դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կարգով:

Հայաստանի Հանրապետությունում բժիշկների, պրովիզորների և միջին բուժաշխատողների հետդիպլոմային մասնագիտական ուսուցումն իրականացվում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝  նախապես հաստատված ուսումնական պլանի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույն բժշկական և (կամ) դեղագործական գործունեության իրավունք ստացած բժիշկ և պրովիզոր մասնագետները պարտավոր են համապատասխան մասնագիտական որակավորում ստանալուց կամ վերջին մասնագիտական կատարելագործում ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 տարվա ընթացքում անցնել տվյալ մասնագիտության գծով կատարելագործում: (ՀՀ կառավարության 1994թ. հուլիսի 19-ի N 330 որոշում)

ՀՀ պետական բյուջեի միջոցներով պետական պատվերի շրջանակում կատարելագործման դասընթացներին առաջնահերթության կարգով ընդգրկվում են ՀՀ-ում գործող պետական բժշկական հաստատություններում աշխատող այն մասնագետները, ովքեր համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանի` 
Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են:
ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ հաշմանդամ դարձած կամ նրանց հավասարեցված անձանց ընտանիքի անդամներ են:
Հաշվառված են ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:
Աշխատում են բարձրլեռնային սահմանամերձ համայնքներում:
3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքի անդամ են:
Ուսուցման վճարովի համակարգում 2 և ավելի ուսանող ունեցող ընտանիքի անդամ են:

Հարատև կրթությունը անձի՝ ամբողջ կյանքի ընթացքում ձեռք բերած ուսուցման գործընթացն է՝ ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով, որի արդյունքում անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, կարողությունները և հմտությունները, ինչպես  նաև արժեհամակարգը:

Ոչ ֆորմալ կրթությունը (ուսուցումը) լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն է, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսուցման արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Ինֆորմալ կրթությունը անձի՝ առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսուցումն է, որի արդյունքները, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

ՀՀ-ում օտարերկրյա կրթական փաստաթղթերի ճանաչման գործընթացն իրականացվում է Լիսաբոնի ճանաչման կոնվենցիայի, առանձին երկրների հետ գոյություն ունեցող միջպետական և փոխճանաչման համաձայնագրերի և ազգային կրթական օրենսդրության համաձայն: 

Օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից` ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար` Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ),  բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար: 

Կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է  ներկայացնել`
Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
Կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
Կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որոնցում նշված են կրթական ծրագրի մանրամասները` ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ և այլն (բնօրինակ և/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
Այլ տիպի ապացույցներ, այդ թվում` նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր:
Վճարման անդորրագիր:

ԱՓՇԱՏԿ-ը տրամադրում է որակավորումների ճանաչման, խորհրդատվական  և այլ տիպի տեղեկանքներ: Ճանաչման և խորհրդատվական տեղեկանքներն ունեն միասնական ձևաչափ, որի մեջ ներառվում է բուհի  հավատագրման, կրթական ծրագրի որակի, տևողության և կրթության ձևի, կրեդիտների քանակի, որակավորման մակարդակի և դրա ակադեմիական և մասնագիտական իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն: Այլ տիպի տեղեկանքները  մեծամասամբ վերաբերվում են գնահատման և կրեդիտային համակարգերին, կրթական ծրագրերին,  որակավորումների ազգային շրջանակներին և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։

Հանրային քննարկումներ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ և…

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծ

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում Հանրակրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման հայեցակարգի նախագիծը: