Ներառական կրթություն

Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հատուկ կրթության համակարգը ներառում է Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների ուսուցման և կրթության համակարգը: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև հակասոցիալական վարք դրսևորած երեխաների կրթությունը կազմակերպելու նպատակով հանրապետությունում գործում են հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ (երկարօրյա և գիշերօթիկ ռեժիմով), որոնք իրականացնում են հանրակրթական և հատուկ հանրակրթական ծրագրեր: («Կրթության մասին» ՀՀ օրենք, 1999)

Գործող 22 պետական հատուկ հանրակրթական հաստատությունները նախատեսված են մտավոր և /կամ/ ֆիզիկական զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար, հատուկ կրթության համակարգում է նաև Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնը:

Բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի գործունեության հիմնական առարկան և նպատակը երեխաների ֆիզիկական մտավոր և (կամ) հոգեկան զարգացման առանձնահատկությունների բացահայտումն ու գնահատումն է, նրանց ընդունակություններին ու կարողություններին համապատասխան կրթության իրականացման ձևի ընտրությունն ու հատուկ կրթական բնույթի գործունեության իրականացումն է :
 

Հանրային քննարկումներ

Այս պահին հանրային քննարկման ներկայացված նյութ չկա: